ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ, ԱՊՐԻԼԻ 13-ԻՑ 26-Ը

1. «Հաղորդակցման ո՞ր ձևն է իմը»

  • Գրեք էսսե «Հաղորդակցման որ ձևն է իմը» խորագրով:
  • Այս նույն թեմային շուրջ անցկացրեք հարցազրույց ընտանիքի կրտսեր, միջին և ավագ սերունդների հետ, տարեք զուգահեռներ: Նյութը տեսագրեք կամ ձայնագրեք: Հրապարակեք բլոգում:

«Հաղորդակցման ո՞ր ձևն է իմը»

Ուղղորդող գրականություն
Հաղորդակցման և աշխատանքային գործունեության ընդհանուր հմտություններհմտություններ

2. «Մասնագիտական, աշխատանքային ոլորտ»

  • Պատրաստեք հարցաշար և  Ձեր ընտանիքի որևէ անդամի հետ հարցազրույց անցկացնեք, խնդրեք, որպեսզի նա պատմի  իր մասնագիտական ոլորտից, ձեռքբերումներից, անցած ճանապարհից, հաջողություններից ու դժվարություններից:

3. «Ընտանեկան ընթերցանություն»

Կարդացեք կարդացեք հոգեբանական, փիլիսոփայական գրքեր:
Դեյլ Քարնեգի, Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա
Ալբեր Քամյու , Ժանտախտը
*(«Ժանտախտը»  Ալբեր Քամյուի վեպն է, որը տպագրվել է 1947 թվականին։ Այն պատմում է ժանտախտի դեմ բնակչության պայքարի մասին, ինչը խորհդրանշում է եվրոպացիների դիմադրությունը ֆաշիզմին և նացիզմին։ Գրքի կերպարները պատկերում են, թե ինչ ազդեցություն է թողնում չարիքը հասարակության վրա։)

  • Գրեք Ձեր կարծիք- վերլուծություն կարդացած գրքի, նախընտրած հատվածի մասին:
  • Կազմակերպեք քննարկում ընդանիքի անդամների Ձեր ընկերների շրջանում, ձայնագրեք, տեսագրեք կամ նրանց ևս խնդրեք, որ գրեն կարծիք- վրելուծություն քնննարկած նյութի մասին:

Թողնել մեկնաբանություն